Օմայմա Արի Նելսոնը, ով կանիբալիզմի մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ գտնվում է Քալիֆորնիայի Չաուչիլայի բանտում, պատրաստվում է ներման խնդրագիր գրել:

Օմայման, 20 տարի առաջ, իր 56-ամյա ամուսին Ֆիլիպին սպանել է, եփել ու կերել: Նա պնդում է, որ դրանից մեկ օր առաջ ամուսինն իրեն բռնաբարել է եւ ստորացրել: Հատկանշական է, որ Օմայման իր ամուսնուն կերել է հարսանիքից մեկ շաբաթ հետո:

Գործի նյութերով, ամուսնու մարմնի որոշ մասեր, կինը եփել է, իսկ ձեռքերը տապակել յուղի մեջ: Ամուսնու միսն Օմայման կերել է, խորովածի համար նախատեսված սոուսով:

Ոստիկանությունը կալանավորել է նրան, տղամարդու մարմնի մասերը հայտնաբերելով աղբատարում:

Օմայմա Արի Նելսոնը ԱՄՆ է եկել Եգիպտոսից` հանցագործությունից 5 տարի առաջ: Եգիպտոսում նա աշխատել է որպես մոդել:

Կոստա Մեսայի ոստիկանապետը հույս ունի, որ նահանգի իշխանությունները «ազատ չեն արձակի կանիբալիստուհուն»,- հաղորդում է MIGnews.com-ը: