Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է հուլիսի 23-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին այն բանից հետո, երբ նրա ձախ կոալիցիոն կառավարությունը մեծ կորուստներ է կրել կիրակի կայացած տարածաշրջանային ընտրություններում՝ դիրքերը զիջելով պահպանողականներին, հայտնում է Reuters-ը։

Սպասվում էր, որ Սանչեսը կհետաձգի համազգային քվեարկությունը մինչեւ դեկտեմբեր, հատկապես, որ հուլիսի 1-ից Իսպանիան պատրաստվում է ստանձնել Եվրամիության համանախագահի պաշտոնը:

«Չնայած երեկվա ընտրությունները տեղական եւ տարածաշրջանային բնույթ էին կրում, քվեարկության իմաստը փոխանցում է ուղերձ, որը դուրս է գալիս դրա շրջանակից», - հեռուստատեսային ելույթում ասել է Սանչեսը:

Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (PP), ըստ նախնական արդյունքների, կիրակի տեղի ունեցած տեղական ընտրություններում սոցիալիստներից խլել է ութ շրջանային կառավարություն, թեեւ շատ դեպքերում նա ստիպված կլինի դաշինքների համար համաձայնության գալ ծայրահեղ աջ Vox խմբի հետ՝ որոշ շրջաններում կառավարելու համար։