Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկուշաբթի հայտարարել է, որ ստորագրելու է օրինագիծ, որի հիման վրա կստեղծի հանձնաժողով Լեհաստանում իբր թեւ ռուսական ազդեցության հետաքննման համար, հաղորդում է Associated Press-ը:

Քննադատները օրինագիծը դիտարկում են որպես քաղաքական կյանքից իշխող կուսակցության հակառակորդներին, հատկապես ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկին հեռացնելու գործիք:

Ուրբաթ խորհրդարանը հավանություն է տվել իշխող աջ կուսակցության առաջարկած օրենքին, որը կարող է ազդել աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը ընտրություններին առաջադրվում է երրորդ ժամկետի համար:

Փորձագետները նշում են, որ դա խախտում է Լեհաստանի սահմանադրությունը, իսկ ընդդիմությունը Դուդային կոչ է արել մերժել առաջարկը:

Դուդան հայտարարել է, որ հավանություն է տալիս օրինագծին, քանի որ ԱՄՆ-ում եւ որոշ եվրոպական երկրներում քննարկումներ են ընթանում քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ:

Օրինագիծն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ շաբաթվա ընթացքում։

Օրենքը նախատեսում է պետական ​​հանձնաժողովի ստեղծում»՝ ազգային անվտանգության եւ Լեհաստանում «ռուսական ազդեցության հետաքննման վերաբերյալ։