Նիգերիայի տնտեսական կենտրոնի՝ Լագոսի 71-ամյա նախկին նահանգապետ Բոլա Տինուբուն երդվել է որպես երկրի նախագահ աննախադեպ փորձարկումների շրջանում՝          ստիպելով որոշ քաղաքացիների ավելի լավ կյանքի հույս ունենալ, իսկ մյուսներին՝ թերահավատորեն մոտենալ, որ նրա կառավարությունն ավելի լավ կաշխատի, քան նախորդը, գրում է The Associated Press-ը։

Տինուբուն Նիգերիայի նախագահի պաշտոնում երդվել է մայրաքաղաք Աբուջայում՝ հազարավոր նիգերիացիների եւ մի քանի կառավարությունների ղեկավարների ներկայությամբ։ Նա երկրի ղեկավարի պաշտոնում կփոխարինի նախագահ Մուհամմադու Բուհարիին։ Ըստ կանխատեսումների՝ երկրիը մինչեւ 2050 թվականը կլինի աշխարհի երրորդ ամենաբնակեցված պետությունը՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին եւ Չինաստանին:

Նա խոստացել է զարգացնել Բուհարիի ջանքերը երկրում քաղաքացիներին ժողովրդավարական դիվիդենդներ տրամադրելու հարցում, քանի որ անվտանգության ոլորտի ճգնաժամերը, համատարած աղքատությունն ու սովը շատերին հիասթափության եւ զայրույթի են հասցրել: