Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է «Սինխուա»-ն։
Թուրքիայի նախագահին իր շնորհավորանքն է հղել նաեւ Չինաստանի ԱԳՆ-ն։
Չինաստանը շնորհավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ եւ աջակցում է Թուրքիային՝ իր ազգային արժեքներին համապատասխան զարգացման ուղու ընտրության հարցում, ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հույս կա, որ նախագահ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան կշարունակի նոր հաջողություններ գրանցել իր զարգացման գործում»,- ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մաո Նինը։





























