Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով:Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Քալիֆորնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր ուղղություններից մեկը: