Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցը բոլորովին վերջերս թանկարժեք բուժտեխնիկա է ստացել:
Դրանց մի մասը ներկրվել է Ավստրիայից, մի մասն էլ` Երեւանից: Ծրագիրը ֆինանսավորել է ավստրիական կողմը:
«Հիվանդանոցում պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդները սարքից կօգտվեն անվճար: Իսկ այլ հիվանդներ կարող են տեղում հետազոտվել վճարովի հիմունքներով»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ծառայության արժեքը դեռ որոշված չէ: Վերազինվել է նաեւ վիրահատական բաժանմունքը: Վիրահատական գործիքներից մինչ վիրահատական թվային տեխնոլոգիաները նորացվել են:
Աշոտ Կուրղինյանի վստահեցմամբ՝ կարճ ժամանակահատվածում նախատեսվում է նաեւ վերազինել հիվանդանոցի լաբարատորիան: Այստեղ հիմնականում աշխատում են մոտ 10 տարվա հնություն ունեցող սարքերով:
Մոտ մեկ ամսից հիվանդանոցը կստանա նաեւ բուժտեխնիկայի նոր մասնաբաժինը: Արդեն ճանապարհին են գործիքներ եւ օդ ախտահանիչ սարքավորումները:




























