Ռուս տեսուչների խումբը հոկտեմբերի 3-7-ին դիտորդական թռիչք կկատարի Թուրքիայի տարածքի վրայով` «Բաց երկինք» միջազգային պայմանագրի իրականացման շրջանակներում, հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ մամուլի ծառայության վարչության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիտորդական թռիչքը իրականացվելու է Ան-ԶՕԲ օդանավով, Էսքիշեհիրի օդանավակայանից:
«Ռուսական օդանավի վրա Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնագետները համատեղ վերահսկողություն են իրականացնելու դիտորդական տեխնիկական միջոցների օգտագործման կարգի եւ ձեռքբերված համաձայնությունների իրականացման ուղղությամբ»,-հավելել է զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ «Բաց երկինք» պայմանագրի շրջանակներում այդ դիտորդական թռիչքը թվով 28-րդն է այս տարվա մեջ:




























