ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 26-30-ին իրականացված շրջայցերի ընթացքում, կայացվել է 3.08 մլն. դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 634 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Տավուշում ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 450 հազար դրամի 8 վարչական տուգանքի որոշում:
Արարատի մարզում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք, ինչի համար կայացվել է 500 հազար դրամի վարչական տուգանքի 5 որոշում:Կոտայքի մարզում արձանագրվել է նմանատիպ 3 դեպք, կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի մարզում` 4 դեպք, կայացվել է 400 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Տավուշի մարզում` 1 դեպք, կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:Գեղարքունիքի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Առգրավված 17.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ Շիրակի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ ձկան ապօրինի որսի համար 1 անձ տուգանվել է 150 հազա դրամ գումարով: Որսի կանոնների խախտման համար, 1 անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 27 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 21 հատ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրի քաղաքի ծերանոց, իսկ 4.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան: Առգրավվել է նաեւ 50 գծամետր դնովի ցանց եւ 15 հատ խեցգետնաորսիչ:




























