Երեւանում, հոկտեմբերի 5-ին, կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցելու համար այսօր` հոկտեմբերի 3-ին, Հայաստան է ժամանել Քուվեյթի պատվիրակությունը` Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալի գլխավորությամբ: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, առեւտրի, ներդրումային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կրթության ու գիտության եւ մի շարք այլ ոլորտներում կհստակեցվեն գործակցության ուղղությունները:
Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:
Նախատեսվում են Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այցելություններ կլինեն մարզեր եւ մի շարք հայկական ընկերություններ:




























