Իշխանությունը պատրաստ են քայքայել սեփական երկրի կրթությունը, առողջապահությունը, միայն թե մարդիկ չհավաքվեն Ազատության հրապարակում: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքում, հայտարարել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Վերջինիս խոսքով, այսօր` հոկտեմբերի 3-ին ոստիկանությունն ավելի է խստացրել ճանապարհների փակումը:
«Այսօր առավոտյան Արարատյան դաշտի տղերքից մեկը մոտեցել էր` թե պարոն Մանուկյան, մի հատ հանրապետականի տոմս տուր գնամ, խաղողս բարձր գնով հանձնեմ գամ: Ծիծաղում ենք, բայց ողբերգական է, պիտի հանրապետական լինես, որ քո խաղողն ավելի լավ գնով մթերեն»,- ասաց նա:
ՀՀՇ վարչության նախագահը շնորհակալություն հայտնեց ծառայություն տանող ոստիկաններին, ովքեր աջակցում են հանրահավաքի մասնակիցներին:




























