Մոսկվայի Տերլեցկի այգում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Հանգստացողները չեն կարողացել կիսել խորովածի մանղալը։ Այս մասին նշվել է 112 Թելեգրամ-ալիքում։

Պարբերականի տվյալներով՝ հարեւան զրուցատաղավարներում հանգստանում էր մոսկվացիների երկու խումբ։ Յուրաքանչյուրը կարծում էր, որ պետք է առաջինն օգտվի միակ մանղալից, ինչի հետեւանքով վեճ է սկսվել։ Ինչ-որ պահի այն վերաճել է զանգվածային ծեծկռտուքի։ Մասնակիցներից մեկը հանել է դանակը, որից օգտվել չի հասցրել։

Վեճի ընթացքում տուժել է մեկ մարդ։ Նա շտապ բուժօգնության կարիք է ունեցել։ Այժմ տուժածը քաղաքային կլինիկական հիվանդանոցում է՝ գլխուղեղի ցնցման կասկածանքով։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են, թե վեճի մասնակիցներից ով է տղամարդուն հարվածել։ Սակայն տաղավարների կողքին տեսախցիկներ չկան, ուստի իրադարձությունների ընթացքը վերականգնելը դժվար է։ Նշվել է, որ տուժածը դիմում չի ներկայացրել ոստիկանություն։