ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺճից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:
Օրակարգում են, մասնավորապես, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության եւ ՀՀ 2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցերը:
Երկու հարցերն էլ քննարկվելու են հունիսի 14-ի նիստում:




























