Զիմբաբվեն «դժբախտության ինդեքսի» հակավարկանիշն է հրապարակել, որը կազմելու համար երկրները գնահատվում են հիմնականում տնտեսական պայմաններով։ Արևելաաֆրիկյան այս պետությունը ցուցակում հաղթել է պատերազմից տուժած Ուկրաինային (8-րդ), Վենեսուելային (2-րդ) և Սիրիային (3-րդ):
Զիմբաբվեին պատուհասել են Մուգաբեի դարաշրջանից բխող գնաճը, ներառյալ հիպերինֆլյացիայի երկու դրվագ, որոնց ընթացքում գնաճի մակարդակը գերազանցել է ամսական 50%-ը՝ 30 և ավելի օրվա ընթացքում:
Պատերազմից տուժած Սուդանը ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը, որտեղ Մեծ Բրիտանիան 129-րդն է, իսկ հաղթողը` աշխարհի ամենաքիչ դժբախտ երկիրը, Շվեյցարիան է: Ռուսաստանը 157 երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ տեղը։
Ըստ ցուցակի՝ ամենադժբախտ երկրներն են՝ Զիմբաբվեն, Վենեսուելան, Սիրիան, Լիբանանը, Սուդանը, Արգենտինան, Եմենը, Ուկրաինան, Կուբան, Թուրքիան։
Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցնում է 75-րդ տեղը։ Թուրքիան զբաղեցնում է 10-րդ տեղը, Իրանը` 19-րդ, Վրաստանը` 36-րդ, Ադրբեջանը` 62-րդ, Ռուսաստանը` 76-րդ:





























