ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Բելառուսի կառավարության որոշ անդամների եւ այլ անձանց դեմ պատժամիջոցների ժամկետը։ Այս մասին տեղեկացվել է Սպիտակ տան կայքում։
Մինչ այդ մտցված պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2023թ. հունիսի 16-ին։
Բայդենի ստորագրած ծանուցման մեջ նշված է, որ Բելառուսի կառավարության որոշ անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը, «ինչպես նաեւ վնասակար գործունեությունն ու բելառուսական վարչակարգի չարաշահումները բացառիկ սպառնալիք են Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը»։
Այս ծանուցումը պետք է հրապարակվի Դաշնային ռեեստրում եւ հանձնվի Կոնգրեսին։





























