Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն այս շաբաթ կարող է հայտարարել խորհրդարանի կարեւոր՝ ստորին պալատը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, տեղեկացրել է Fuji Television հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Կիսիդան դիտարկում է խորհրդարանը հունիսի 16-ին ցրելու հնարավորությունն այն դեպքում, եթե ընդդիմությունը դիտարկման ներկայացնի կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը։ Դրա ընդունման դեպքում կառավարությանն անվստահություն կհայտնվի, բայց կառավարող դաշինքը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությամբ, մեծամասնություն ունի խորհրդարանի ստորին պալատում, ուստի իրադարձությունների նման զարգացման հույս լինել չի կարող։ Սակայն նման բանաձեւ ընդունելու փորձն ինքնին Կիսիդային ստիպել է մտածել խորհրդարանը ցրելու մասին, նշել է հեռուստաալիքը։
Միեւնույն ժամանակ, եւս մեկ աղբյուր՝ Fuji Television-ը տեղեկացրել է, որ խորհրդարանը ցրելու մասին կարող է հայտարարվել մինչեւ հունիսի 21-ը, երբ ավարտվի ներկա նստաշրջանը։
Ստորին պալատի, որը գերակայություն ունի վերինի հանդեպ կառավարության ղեկավարին ընտրելիս եւ պետական բյուջեի նախագիծն ընդունելիս, նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021թ. հոկտեմբերի 14-ին։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է լրանա 2025թ. հոկտեմբերի 13-ին, ինչից հետո երկրում պարտադիր կարգով պետք է ընտրություններ անցկացվեն։ Սակայն Ճապոնիայի կառավարության ղեկավարը հաճախ ցրում է խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ հայտարարում իր դիրքերի կոնսոլիդացման համար։





























