ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։
Ինչպես տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, Ցին Գանը Բլինքենին է ներկայացրել Պեկինի դիրքորոշումը Թայվանի եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ։
«Ամերիկյան կողմը պետք է հարգանք ցուցաբերի, դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին, դադարեցնի հանուն մրցակցության վնաս հասցնել Չինաստանի ինքիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին»,- ասել է Ցին Գանը։





























