Թուրքական Baykar ընկերությունը Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Քուվեյթ։
Baykar ընկերությունում հիշեցրել են, որ Քուվեյթ հարվածային դրոնների մատակարարման մրցույթին մասնակցել են նաեւ ընկերություններ ԱՄՆ-ից, ԵՄ-ից եւ Չինաստանից, բայց նախապատվությունը տրվել է թուրքական սարքին, տեղեկացրել է «Անադոլուն»։
Bayraktar TB2 անօդաչուն 2019թ. անապատային կլիմայի պայմաններում օդում անցկացրել է 27 ժամ 3 րոպե՝ դրանով իսկ թարմացնելով այդ դասի դրոնի թռիչքի երկարության ռեկորդը։
BayraktarTB2-ի մատակարարումներն արդեն իրականացվել են աշխարհի 30 երկրներ։
Քուվեյթի իշխանությունները տեղեկացրել են, որ Թուրքիայից անօդաչուներ գնելու պայմանագիրը երկրի վրա 367 մլն դոլար է նստել։





























