Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ նշանակված Հաֆիզե Գայե Էրքանը մտել է մի քանի հազար անդամից բաղկացած ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) ցուցակ, որը կոչվում է Վաշինգտոնի «ստվերային արտաքին քաղաքական գերատեսչություն», չորեքշաբթի գրել է Aydınlık թերթը։
«Հաֆիզե Գայե Էրքանը, որը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահ, մտնում է մի քանի հազար անդամից բաղկացած ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) ցուցակ։ CFR այլ անդամների մեջ են «խորքային պետության» այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսին են Ռոքֆելերը, Քիսինջերը եւ Օլբրայթը»,- տեղեկացրել է պարբերականը։
Նշվել է, որ CFR-ն, որը բնութագրվում է որպես ԱՄՆ «ստվերային ԱԳՆ», ունի 5 143 անդամ։
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակել է Հաֆիզե Գայե Էրքանին, որը մինչ այդ աշխատում էր Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկում։ Նա այնտեղ տնօրենների խորհրդի եւ ամերիկյան խոշոր բանկերի ու ապահովագրական ընկերությունների բարձրագույն ղեկավարության խորհրդական էր հաշվեկշռի եւ ռիսկերի գծով։ Նա նաեւ Փրինստոնի համալսարանի ֆինանսական ինժինիրինգի ֆակուլտետի խորհրդատվական խորհրդի կազմում էր։ ԱՄՆ-ում նրան անվանում են «մեծ թրքուհի»։





























