Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մանկական նկարները Hansons Auctioneers աճուրդում կվաճառվեն 10 հազար ֆունտով, հաղորդում է Express-ը։
Նկարներում Չարլզ III-ը պատկերել է իր ծնողներին՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ին եւ արքայազն Ֆիլիպին: Թագուհին պատկերված է դեղին, կարմիր գծավոր զգեստով, տիարայով եւ կարմիր քարերով ականջօղերով, իսկ ձեռքին իր ստորագրությամբ պայուսակներից մեկն է: Արքայազն Ֆիլիպը Չարլզ III-ի նկարում պատկերված է մանուշակագույն երեկոյան կոստյումով եւ փողկապով:
Սպասվում է, որ Չարլզ III-ի մանկական նկարները աճուրդի կհանվեն 10 հազար ֆունտով: Պարբերականի տվյալներով ՝ միապետը ծնողներին մատիտներով է նկարել, երբ նա մոտ 5 տարեկան է եղել։ Առաջիկա աճուրդի շրջանակներում կվաճառվեն նաեւ թագավորական ընտանիքի անձնական արխիվից այլ հուշանվերներ, այդ թվում՝ նամակներ, ընտանեկան լուսանկարներ, սուրբծննդյան բացիկներ եւ Բուքինհեմյան պալատի ձեռագիր օրագիր-ճաշացանկը, որը թվագրվում է 1937 թ․։





























