Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտարարում է շարադրության մրցույթ «Ֆրիտյոֆ Նանսենը` որպես Ազգերի լիգայի Փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար» թեմայով:

Մրցույթը կազմակերպվում է հայ ժողովրդի մեծ բարեկամի ծննդյան 150-ամյա տարեդարձի առթիվ:

Մասնակցել կարող են Հայաստանի հանրակրթական դպրոցների 14-16 տարեկան աշակերտները: Մրցույթի առաջին փուլում ընտրված լավագույն 20 շարադրությունների հեղինակները կհրավիրվեն ՀՍԻԿ Կրթամշակութային կենտրոն (ք. Վանաձոր) մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար: Երկրորդ փուլում կլինեն թեստային հարցեր եւ ստեղծագործական առաջադրանք, բովանդակությամբ ընդգրկելով Նանսենի կյանքն ու նվիրվածությունը փախստականների խնդիրների լուծմանը:

Վանաձոր հրավիրված երեխաների ճանապարհածախսերը կհատուցվեն:

Շարադրությունը պետք է լինի համակարգչային Arial Armenian 11 տառաչափի շարվածքով 1-2 էջ կամ ձեռագիր` 3-4 էջ ծավալով: Արդյունքների ամփոփման համար հաշվի են առնվելու երկու փուլերի արդյունքները: Լավագույն աշխատանքների համար նախատեսված են մեկ` առաջին, երկու` երկրորդ եւ երեք` երրորդ մրցանակներ:

Շարադրությունները պետք է ներկայացնել ՀՍԻԿ գրասենյակ հետեւյալ հասցեով` ք. Վանաձոր, Շիրակացիի 1-ին նրբ. թիվ 2, կամ ուղարկել [email protected]  էլ. հասցեով մինչեւ 2011թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17.30-ը: