Երեւանում, հոկտեմբերի 6-8-ին, կկայանա «Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով համաժողովը: 

Համաժողովը կազմակերպում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը` «ԲՀՀ Արեւելք-արեւելք. գործընկերություն սահմաններից այն կողմ», «ԲՀՀ մարդու իրավունքների եւ կառավարման գրանտային ծրագրի», ինչպես նաեւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 երկրից մոտ 100 փորձագետներ, ներառյալ Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներից:

Համաժողովում կլինի անգլերեն-հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Բանախոսները մատչելի կլինեն հարցազրույցի համար սուրճի ընդմիջումների ժամանակ: