Ճապոնիան կգումարի ազգային անվտանգության խորհրդի նիստ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի հավանական արձակման դեպքում, տեղեկացրել է «Կիոդո» գործակալությունը՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած բարձրաստիճան աղբյուրին։
Հինգշաբթի ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ավելի ուշ հարավկորեացի զինվորականները ճշտել էին, որ արձակվել են փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ։ Ինչպես տեղեկացրել է անվտանգության ծառայությունը Ճապոնական ծովում, ենթադրաբար Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն արդեն ընկել է։ Ինչպես տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով կառավարական շրջանակներում ունեցած աղբյուրներին, հրթիռը, ենթադրաբար, ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու ներսում։
Ճապոնիայի վարչապետի գրասենյակին կից ստեղծվել է հավանական արձակման մասին տեղեկության հավաքման եւ վերլուծության շտաբ։
Ինչպես նշել է «Ռյոնհափ» հարավկորեական գործակալությունը, սա Հյուսիսային Կորեայի առաջին բալիստիկ հրթիռի արձակումն է ապրիլի 13-ից ի վեր, երբ Հյուսիսային Կորեան փորձնական արձակել էր «Հվասոն-18» նոր կարծր վառելիքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։





























