Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի պատրաստման եւ զորավարժությունների անցկացման մեթոդական հանձնարարականների նախագիծը քննարկվել, լրամշակվել եւ հիմնականում համաձայնեցվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հինգշաբթի տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Ինչպես նշել է Շչեգրիկովիչը չորեքշաբթի կայացած խորհրդակցությունների (ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների պատրաստման եւ անցկացման հարցերի կատարելագործման վերաբերյալ) արդյունքներով՝ հանձնարարկանների նախագիծը մանրամասն քննարկվել է։
«Խորհրդակցությունների ընթացքում մեթոդական հանձնարարականների նախագիծը ՀԱՊԿ Խաղաղապահ ուժերի կազմում հատկացվող խաղաղապահ զորակազմերի պատրաստման եւ զորավարժությունների անցկացման վերաբերյալ քննարկվել, լրամշակվել եւ հիմնականում համաձայնեցվել է։ Որոշվել է երաշխավորել ՀԱՊԿ Միավորված շտաբին փաստաթղթի նախագիծը ներկայացնել ՀԱՊԿ Մշտական խորհրդի դիտարկմանը»,- ասել է նա։
ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների, Հավաքական ուժերի անվտանգության խորհրդի «ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի պատրաստման եւ զորավարժությունների անցկացման մեթոդական հանձնարարականների մասին» որոշման նախագիծը մշակվել է ՀԱՊԿ Միավորված շտաբի կողմից՝ հաշվի առնելով անցկացված խաղաղապահ զորավարժությունների փորձը՝ իրականացնելու համար այսօր գործող մեթոդական հանձնարարականները՝ ՀԱՊԿ ձեւաչափով համատեղ զորավարժությունների պատրաստման եւ անցկացման կարգի մասին հավելվածին համապատասխան։
«Այս տարի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները նախատեսվում են համատեղ «Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ավարտական փուլում։ Ղրղըզստանի Հանրապետության տարածքում կիրականացվեն հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ խաղաղության եւ անվտանգության շահերի աջակցության նպատակով»,- շարունակել է նա։
Խորհրդակցությունները տեղի են ունեցել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թուրալի Կոյշիկուլովի նախագահությամբ, տեսակապի ռեժիմով։ Դրանց մասնակցել են ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության եւ Միավորված շտաբի ներկայացուցիչները։





























