Եվրամիությունն ապրիլից 900 մլն եվրոյի արկ է մատակարարել Ուկրաինա եւ մինչեւ հուլիսի վերջ պայմանագրեր կկնքի նոր զինամթերքների արտադրության մասին Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ որպես հատուկ հրավիրյալ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք ապրիլի սկզբից արդեն ստացել ենք փոխհատուցման հարցապնդումներ [ԵՄ երկրներից]՝ Կիեւ 900 մլն եվորյի արկեր մատակարարելու մասին։ Սա զինամթերքների մատակարարման մեր պլանի առաջին մասն է, հուլիսի վերջի մենք արդյունաբերության հետ կստորագրենք Եվրոպական պաշտպանական գործակալության կազմակերպած նոր զինամթերքների համատեղ գնման պայմանագրեր»,- ասել է Բորելը։