ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է այցելել Թուրքիա թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, բայց կոնկրետ ժամկետ դեռ չի քննարկվել, «Ինտերֆաքսին» տեղեկացրել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Թուրքիայի նախագահը հաստատել է իր հրավերը մեր նախագահին՝ այցելելու Թուրքիա։ Պլաններ կան, բայց կոնկրետ ժամկետ դեռ չի քննարկվել»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը նախատեսել է ուղեւորություն Թուրքիա։





























