Աշխարհում փոփոխությունները բոլոր ոլորտներում կրում են ոչ թե ժամանակավոր, այլ կարդինալ, խորքային եւ անշրջելի բնույթ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի նահանջել տնտեսական զարգացման իր սկզբունքներից՝ ի դեմս աննախադեպ մարտահրավերների:
«Արեւմտյան երկրները փորձում են չեղարկել ուրիշի արտադրության զարգացումը, բայց արդյունքում վերացնում են միայն սեփական գործարար համբավը։ Ընդ որում, Ռուսաստանի կարեւորագույն սկզբունքներից մեկը տնտեսության բաց լինելն է»,-նշել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։





























