Հնագետները Լոնդոնի շինհրապարակում հայտնաբերել են հին հռոմեական դամբարան։

Հնագետներն այն անվանել են Մեծ Բրիտանիայում երբեւէ հայտնաբերված  «ամենաանձեռնմխելի հռոմեական դամբարանը», տեղեկացրել է CNN-ը։

Դամբարանները հնում հաճախ հետաքրքիր շինություններ են եղել հարուստ մարդկանց թաղելու համար։ Հնագետների կարծիքով՝ վերջերս հայտնաբերված դամբարանն օգտագործվել է ունեւոր հռոմեացիների կողմից, քանի որ այն ունի երկու հարկ բարձրություն, տեղեկացրել է The Guardian-ը։ Գուցե այն ընտանեկան դամբարան է եղել։

Դամբարանի շուրջ տարածքում հայտնաբերվել են ավելի քան 80 հռոմեական գերեզմանների հետքեր, ինչպես նաեւ մետաղադրամներ, խեցեղեն եւ այլ փոքր իրեր, տեղեկացրել է CNN-ը։

Liberty of Southwark (վայրը, որտեղ հայտնաբերվել է դամբարանը) վերականգնվում եւ պատրաստվում է, որպեսզի հնարավոր լինի այն մշտապես ցուցադրել հանրությանը։

Հին Հռոմը (որի կազմի մեջ էր մտնում նաեւ Բրիտանիան) իր բարգավաճման շրջանում եղել է տասնյակ միլիոնավոր մարդկանց տունը, ստույգ թիվը հայտնի չէ, եւ, հետեւաբար, այստեղ եղել են հազարավոր բնակարաններ, տներ, ձեռնարկություններ եւ այլ շինություններ։

Դրանց մեծ մասը չի հայտնաբերվել։

Անգամ չնայած հին հռոմեական կայսրության անկմանը՝ մարդիկ շարունակել են ապրել այդ տարածքում, եւ շարունակում են ապրել ցայսօր։ Արդյունքում՝ մարդիկ կառուցել են ավերակների վրա, ուստի հին քաղաքի եւ կայսրության մնացած մասը գտնվում է հողի տակ։ City Wonders ընկերությունում նշել են, որ գուցե Հին Հռոմի ավերակների 90 տոկոսը գտնվում է հողի տակ, ներկայիս փողոցների մակարդակից մոտ 30 ֆուտ ցածր խորությունում։