Այսօր գիշեր ՌԴ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Նովոզիբկովի քաղաքային օկրուգում հետ են մղել Ուկրաինայի Զինված ուժերի գրոհը «Դրուժբա» նավթամուղ կայանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Մեր զինվորականների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռի տիպի երեք անօդաչու»,- գրել է Բոգոմազն իր Թելեգրամ-ալիքում։





























