Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հայարարել է, որ Սերբիան մշտապես պահանջում է Կոսովոյի հյուսիսից հատուկ նշանակության ուժերի դուրսբերումը, քաղաքային վարչակազմերից «կեղծ» քաղաքապետերի հեռացումը, ինչպես նաև բոլոր «անմեղ» սերբերի ազատ արձակումը, տեղեկացնում է Tanjug-ը

Սերբիան իր սեփական որոշումներն է ընդունելու, ոչ մեկի հետ չի խորհրդակցելու և ոչ մեկի առաջ ոչ մի պարտավորություն չունի, բացի ՆԱՏՕ-ից՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին համապատասխան, այսօր հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը՝ մեկնաբանելով Կոսովոյի և Մետոհիայի իրավիճակը։

Նա ընդգծել է, որ առաջիկայում Կոսովոյին և Սերբիային վերաբերող հետագա քայլերի որոշումներ են ընդունվելու, և որ Սերբիան այս առիթով ոչ մեկի հետ չի խորհրդակցելու։

Սերբիայի նախագահը ասել է նաև, որ Սերբիան գտնվում է եվրոպական ճանապարհին։

«Սերբիան այս կամ այն կերպ լինելու եվրոպական ճանապարհին։ Կդառնա՞նք,արդյոք, ԵՄ անդամ այս պահին, ակնհայտ է, որ ոչ, քանի որ նրանք մեզ չեն ուզում»,- մամուլի ասուլիսում  ասել է Վուչիչը։