ՌԼԴԿ կուսակցությունը պատրաստել է օրինագիծ մանկապղծության համար հարկադիր քիմիական ամորձատում մտցնելու մասին։ Այս մասին հաղորդվում է կուսակցության տելեգրամյան ալիքում։

ՌԼԴԿ-ն իր դիրքորոշումը փաստարկում է սեքսուալ բնույթի բռնի գործողություններով պայմանավորված հանցագործությունների թվի աճով։

«Հաճախ նրանց զոհ են գնում անչափահասները, դեպքերի կեսում՝ անգամ մինչև 14 տարեկանը։ Իսկ սեքսուալ բռնությունների համար դատապարտվածների մեծ մասը ազատության մեջ կրկնում է հանցանքը։ Կարծում ենք, որ այդպիսի հանցագործությունների հակազդման ներկայիս միջոցներն անարդյունավետ են»,- նշվում է կուսակցության հաղորդման մեջ։

«Հարկ է հիշեցնել, որ մոտ տասը տարի առաջ մանկապիղծների քիմիական ամորձազատման կիրառման հնարավորությունը քննարկվել էր խորհրդարանում, սակայն այդ առաջարկն այն ժամանակ մերժվել էր դեղամիջոցների բարձր գնի պատճառով։ Հաշվի առնելով, որ այս տարիների ընթացքում անչափահասների նկատմամբ սեքսուալ հանցագործությունների թիվը մեծացել է մեկուկես անգամ, ՌԼԴԿ-ն հակված է մանկապղծության դեմ պայքարի հարաճուն անհրաժեշտության համեմատ  այդ փաստարկը ոչ էական համարել»,- մեջբերում է արվում ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Չերնիշովի մեկնաբանությունից։