Ամերիկյան դատարանն արգելել է նյութերի հրապարակումը, որոնք որպես ապացույց են օգտագործվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով։

Թրամփին սպառնում է 37 մեղադրանք՝ Սպիտակ տնից գաղտնի փաստաթղթերը հեռացնելու և հետաքննությանը խոչընդոտելու համար։

«Ապացույցները` դրանցից բխող ցանկացած տեղեկատվության հետ մեկտեղ, չպետք է բացահայտվեն հանրությանը կամ լրատվականներին, տարածվեն որևէ լրատվական կամ սոցիալական մեդիա հարթակում՝ առանց Միացյալ Նահանգների նախնական ծանուցման և համաձայնության կամ դատարանի հավանության»,- ասված է որոշման մեջ։