Հնդկաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում շոգի պատճառով առնվազն 166 մարդ է մահացել։

Եվս մի քանի հարյուրը հոսպիտալացված է, հաղորդում է Sky News-ը։

Օդի ջերմաստիճանը գերազանցել է 43 աստիճանը։ 

Աննորմալ շոգ է նկատվում հատկապես Ուտար Պրադեշ և Բիհար նահանգներում։

Հաղորդվում է, որ իրավիճակը սրվել է էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով: