Գերմանիայում՝ խաչադեղով, գոտկատեղին՝ մաչետե և շապիկին նեոնացիստական ​​խորհրդանիշներով տղամարդը հարձակվել է սիրիական ծագումով անցորդի վրա, հայտնում է BILD-ը։

Դեպքը տեղի է ունեցել Պեյնե շրջանում (Ներքին Սաքսոնիա): Հանցագործը, ըստ ականատեսների, իր զոհին փնտրում էր ակնհայտ «հարավային տիպի» մարդկանց մեջ, ինչ-որ պահի նա խաչադեղով սկսել է հետապնդել սիրիական ծագումով տղամարդուն, ապա կրակել:

Ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին՝ ստիպելով նրան նախ գոտկատեղից հանել մաչետեն։ Տուժածին՝ մեջքին նետով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Ըստ BILD-ի՝ կասկածյալը (ով ասում են, որ մոտ երեք տարի է տառապում է հոգեկան հիվանդությամբ) կարող է դատարանի առաջ կանգնել արդեն այսօր։

Հանգացործը կրում էր սև շապիկ՝ Landser նեոնացիստական ​​խմբավորման խորհրդանիշներով, որը 2003 թվականից պաշտոնապես ճանաչվել է որպես հանցավոր կազմակերպություն։