Հունիսի 19-ին, ժամը 19:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին եւ ուղեկցել մոտակա հյուրատուն։