Վստահ եմ, որ կիպրոսցի թուրքերը քայլ առ քայլ կվերացնեն կղզու հյուսիսի բնակիչների նկատմամբ ապօրինաբար կիրառված բոլոր էմբարգոնները և դրանով իսկ կհարթեն իրենց ճանապարհը դեպի միջազգային հանրություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի այսպես կոչված «նախագահ» Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կիպրոսի զարգացման նոր փուլ կգա՝ «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգի իրականացման լույսի ներքո։

Յըլմազը կարծում է, որ կիպրոսցի թուրքերի դեմ շուրջ 50 տարի է, ինչ միջազգային անարդար էմբարգոյի ռեժիմ է գործում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխնախագահն ընդգծել է, որ Անկարան վճռական է շարունակել հավատարիմ մնալ օկուպացիոն քաղաքականությանը՝ հավատարիմ մնալով «երկու պետություն» բանաձեւին։

«Սա Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է», - ասել է Յըլմազը: