Էստոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրն ընդունել է օրենք, որը նախատեսում է երկու չափահասների ամուսնության հնարավորությունը՝ անկախ նրանց սեռից, հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Ըստ ընդունված օրենքի՝ այժմ երկու չափահաս կարող են ամուսնանալ՝ անկախ սեռից։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 34-ը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Այժմ Էստոնիայում նույնասեռական զույգերը կարող են նաև երեխաներ որդեգրել։ Օրենքը սահմանում է այն սկզբունք, որը սահմանում է, որ երեխան երկուսից ավելի ծնող չի կարող ունենալ։ Պահպանվում է սկզբունքը, ըստ որի, երեխայի նկատմամբ իրավունքներն ու պարտականություններն առաջին հերթին պատկանում են նրա կենսաբանական ծնողներին, նշում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։





























