Հոնդուրասի կանանց բանտում  խռովության հետեւանքով մահացել է առնվազն 41 մարդ, CNN en Español-ին ասել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Յուրի Մորան։

Երեքշաբթի խռովությունը սկսվել է կանանց բանտի Կանանց սոցիալական ադապտացիայի կենտրոնում, որը գտնվում է մայրաքաղաք Տեգուսիգալպայից սահմաններից դուրս, եւ մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա:

Մորան ասել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, փրկարարական խմբերը շարունակում են աշխատել: Նա հավելել է, որ մի քանիսը մահացել են այրվածքների հետեւանքով, իսկ մյուսները հրազենային վնասվածքներ են ստացել։

Հոնդուրասը հայտնի է բանտերում տեղի ունեցող միջադեպերով։ Բանտերը  քննադատության են ենթարկվում ծանրաբեռնվածության եւ վատ պայմանների համար՝ կազմակերպված հանցավորության աճի ֆոնին: 2003 թվականին բանտային խռովության ժամանակ մահացել է մոտ 63 մարդ, իսկ 2021 թվականին բանտում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է ավելի քան 300 մարդ։