Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Վրաստան եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեն, հաղորդում է վրացական Tribuna.ge գործակալությունը:

«Ֆրանսիայի նախագահի այցը Վրաստան շատ կարեւոր է: Ինչպես գիտեք, նա 2008 թվականի ռուս-վրացական ռազմական հակամարտության կարգավորման մեջ մեծ ներդրում է ունեցել: Իմ կարծիքով, Սարկոզին ելույթ ունենալով եւ դիմելով ժողովուրդին կցուցաբերի իր բարեհոգությունը վրաց ազգի նկատմամբ: Նման այցը փաստում է, որ երկու պետությունների միջեւ բարեդրացիական հարաբերություններ են»,-հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Վրաստան կժամանի նոյեմբերի 7-ին: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Թբիլիսիի ազատության հրապարակում եւ խոսքով կդիմի վրաց ժողովուրդին:

Մի շարք վրացական ՀԿ-ներ բողոքի ակցիա են նախաձեռնել, կապված Սարկոզիի այցի հետ: Նրանք մտադիր են Ֆրանսիայի նախագահի աչքի առաջ «պատռել Սարահկաշվիլիի դիմակը» եւ ցույց տալ, որ նա ժողովրդավար չէ, ինչպես փորձում է ներկայանալ: