Չորեքշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել Նինսյա Հուեի ինքնավար շրջանի (Հյուսիսարմտյան Չինաստան) վարչական կենտրոն Ինչուան քաղաքի բարբեքյուի ռեստորանում, ինչի հետեւանքով 31 մարդ է զոհվել, հայտնում է «Սինխուան»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում, Ինչուան քաղաքի Սինցին շրջանի բանուկ փողոցում, ռեստորանի աշխատանքային տարածքից հեղուկ նավթային գազի արտահոսքի պատճառով:
Նինսյա Հուեի ինքնավար շրջանի կոմիտեի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով տուժել է 38 մարդ, որոնցից 31-ը մահացել են՝ չնայած փրկարարների ջանքերին։ Մյուս 7 տուժածներն այս պահին ստանում են բուժօգնություն, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։





























