Թերթը գրում է, որ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում Լեւոնի բոցաշունչ ելույթից ազդված քայլում էինք Սայաթ-Նովայով` Օպերայի հարեւանությամբ , այն մասով, որ միշտ ոստիկանության մեքենա է կանգնած, որպեսզի ուրիշ մեքենա չկանգնի եւ չխանգարի երթեւեկությանը:

«Հանկարծ «06» մակնիշի մի մեքենա եկավ ու «դուխով» կայանեց ոստիկանության մեքենայի հենց դիմացը: Երեք երիտասարդներ էին` տաք հագնված, երեւում էր` նստացույցի գիշերային հերթափոխին էին գնում: Գործերը թեթեւացնելու համար ասացինք. «Ախպերներ ջան, էստեղ չեն թողնի կանգնեք»: Պատասխանեցին, թե` «Այ ախպեր, իրեք օր ա` կայնած ենք»: Խոսքը բերաններում` ոստիկանները դուրս քշեցին: Սրանք մի 30 մետր «զադնի» տվին մեքենան ու չթույլատրված տեղից «ռազվարոտ» արին: Սովորական մահկանացուներիս ոստիկանները նույն պահին կտուգանեին: ՀԱԿ ակտիվիստներին, սակայն, չտուգանեցին: Օրինախախտ ՀԱԿ ակտիվիստներին չտուգանած ոստիկանները հաստատ չեն պատկերացնում, թե իրենց հանդուրժողականությամբ ինչ մեծ օգուտ տվեցին իշխանությանը ու ինչ մեծ վնաս` ընդդիմությանը, եթե այդ ջահելները տուգանվեին, վաղվանից արդեն ՀԱԿ միտինգներում շրջանառության մեջ կդրվեր նոր տերմին` «ՔԱՂՏՈՒԳԱՆՔ»»,- գրում է «Երկիր»-ը: