Չինացի գիտնականները պարզել են, որ նույնիսկ հինգ րոպե տեւողությամբ ցերեկային քունը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու մտավոր ունակությունների վրա եւ, ամենայն հավանականությամբ, կանխել դեմենցիայի առաջացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։

Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանի խոշոր քաղաքներում բնակվող 60-ից բարձր տարիքի ավելի քան 2000 մարդու քնի ռեժիմը: Ավելի քան մեկուկես հազար մարդ ճաշից հետո քնել է հինգ րոպեից մինչեւ երկու ժամ: Մնացածը ցերեկն ընդհանրապես չի քնել։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցերեկային քունը նպաստում է տարեց մարդկանց մոտ տարածության մեջ ավելի ճշգրիտ կողմնորոշմանը եւ հիշողության հստակությանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։