Ծաղկաձորում, հոկտեմբերի 11-12-ին, կանցկացվի միջազգային գիտագործնական համաժողով՝  «Պետական եւ մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին կմասնակցեն  Հայաստանի եւ 16 երկրների՝ Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ ԼՂՀ-ի ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ։