Իրանը Իրաք կմատակարարի 45 մլն խորանարդ մետր գազ...
Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Ահմադ Մուսա ալ-Էբադին հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել ավելացնել երկիր արտահանվող գազի ծավալը, տեղեկացրել է Tasnim-ը։
Ալ-Էբադին ուրբաթ հայտարարել է, որ Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարարության պատվիրակության այցն Իրան հունիսի սկզբին հանգեցրել է Իրաք գազի արտահանման ավելացման։
Իրանն Իրաք է մատակարարում 45 մլն խորանարդ մետր գազ, ավելացրել է նա՝ նշելով, որ Իրանն Իրաքին օգնում է նաեւ էլեկտրակայան գործարկելու հարցում։
Ալ-Էբադին հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել ավելացնել գազի արտահանումը հարեւան Իրաք։
Գերատեսչության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Իրաքն ամեն տարի 55-60 մլն խորանարդ մետր գազի կարիք ունի, իսկ Իրանը մի շարք բանակցություններից հետո Իրաք է մատակարարել 45 մլն խորանարդ մետր գազ։
Նա հույս է հայտնել, որ Իրանից գազի ներմուծման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրությունն իր երկրում կավելանա։





























