Գարեգին Բ-ն, հոկտեմբերի 4-ին, կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Սարգիս Չերքեզյան: