Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի եւ ձախ հայացքներով այլ ահաբեկչական կառույցների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Տիգրանե Սարգիս Արշակ Եգավյանին եւ Թուրքիայի քաղաքացի Էյուփ Սուլթան Դեմիրջիվիին:

Թուրքական Samanyoluhaber-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ֆրանսահայի մոտից հայտնաբերել են գրքեր եւ գրառումներ, որոնց մեջ եղել են քուրդ գործիչների անուններ, Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հապավումները եւ Ֆրանսիայի դեսպանատան այցեքարտեր:

Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալված ֆրանսահայի հետ Դիարբեքիրի մի մեծ հյուրանոցում գտնվում են նաեւ Ֆրանսիայի 9 քաղաքացի, որոնց մեջ եւս կան հայկական ազգանուններով անձիք: