Ալեքսանդրիայում 13 հարկանի շենքի (որը վարձով էր տրվում հանգստացողներին) փլուզման հետեւանքով չորս մարդ տուժել է, տեղեկացրել է Egyptindependent-ը։
Փրկարարները փլատակների տակից հանել են չորս մարդու։ Շտապօգնության մեքենաներն օպերատիվորեն նրանց հասցրել են մերձակա հիվանդանոց՝ օգնություն ցուցաբերելու համար։
Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ աշ-Շարիֆը զննել է պատահարի վայրը Մոնտանազա շրջանի Խալիլ Խամադա փողոցում։
Շարիֆն ասել է, որ մասնավորապես տեղի է ունեցել ուղղահայաց ճաք, ինչն էլ հանգեցրել է փլուզման։
Նահանգապետը հաստատել է, որ շրջանը շրջափակված է, իսկ քաղաքացիական պաշտպանության ուժերը վթարի վայրում են եւ տուժածների են փնտրում փլատակների տակ։
Շարիֆի խոսքով՝ փլուզման վայրում են շտապօգնության մեքենաներ, արագ արձագանքման բրիգադներ եւ նահանգի բոլոր շահագրգիռ գերատեսչությունները։
Նա հավաստիացրել է, որ առողջապահական եւ սոցիալական համերաշխության հաստատություններում բարձր պատրաստվածության մակարդակ է տիրում։





























