Ազատագրված տարածքներից ակտիվորեն վերաբնակեցվում են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա խոսքով` այդ տարածքներում արդեն ստեղծված են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները` դպրոցներ, ճանապարհներ, բնակելի տներ: Մյուս տարածքներն, ըստ Ա. Հարությունյանի, կվերաբնակեցվեն ֆինանսական միջոցների առկայության պայմաններում:

Իսկ մինչ այդ տարածքները պահելու համար` «անհրաժեշտ է մարտունակ բանակ, կամք, իսկ այդ բոլորը կա Արցախում»:

Անդրադառնալով համանախագահների սպասվելիք այցին` Ա. Հարությունյանն ասաց, որ Արցախը նոր ասելիք չունի նրանց: «Սպասում ենք, թե երբ են համաձայնելու մեր առաջարկներին»,- ասաց ԼՂՀ վարչապետը: