Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը կարող է դատարան ներկայանալ պետական միջոցների հափշտակման մեղադրանքով: Այսօր, հոկտեմբերի 30-ին երկրի նախկին ղեկավարի գործը մտել է վերաքննիչ դատարան: Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, գործի հանձնարարականը տվել է մագիստրատը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Վեստի»-ն, Շիրակից հանել են կեղծ տնտեսական փաստաթղթերի ձեւակերպման մեղադրանքը:
Ֆրանսիայի նախկին նախագահի եւ Փարիզի նախկին քաղաքապետի դեմ հարուցված մեղադրանքը, ներկայացված է եղել դեռեւս 2007 թվականի նոյեմբերին: Նա մեղադրվում էր 1983-1998 թվականներին կեղծ աշխատատեղերի ստեղծման մեջ, որոնց դիմաց գումարը վճարում էր տեղական քաղաքապետարանը:
Հենց Շիրակի խոսքով, տվյալ պաշտոնները կեղծ չեն եղել եւ անհրաժեշտ էին Փարիզի վարչակազմի բնականոն գործունեության համար: 2009 թվականին դատախազությունը պահանջել է փակել գործը, բայց հետաքննիչ մարմինը մերժել է տվյալ պահանջը:




























