Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները ոստիկանական ճնշումների եւ փակ ճանապարհների պայմաններում ոտքով են ժամանել Ազատության հրապարակ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 5-ին, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նա ամբիոնից հայտարարել է, թե ոտքով երթին մասնակցել են ակտիվիստներ Գյումրիից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Ամասիայից, Աշոցքից, Շիրակի մարզի Ձորակապ գյուղից:

Ոստիկանությունը փակել էր ճանապարհները եւ կանգնեցնում մեքենաները` արգելելով ակտիվիստներին մտնել Երեւան: Ակտիվիստներն էլ վրդովված նման վերաբերմունքից` բողոքի երթ են իրականացրել մի քանի տասնյակ կիլոմետր ոտքով քայլելով եւ ճանապարհին բարձրախոսով իրազեկելով Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների մասին: